Գերմանիան և Ռուսաստանը պետք է աշխատեն բարելավել հարաբերությունները, դա հնարավոր է, չնայած դժվարություններին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այս մասին երկուշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է «Գերմանա-ռուսական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգի նախկին վարչապետ Մաթիաս Պլատցեկը։
«Մենք պետք է ձգտենք նոր սկզբի: Մենք պետք է աշխատենք նորից մտերմանալու մասին»,- ասել է նա:
Քաղաքական գործչի կարծիքով՝ «դժվար ճանապարհ է լինելու»։ Պլատցեկը կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները «խորը ճգնաժամի» մեջ են, և նման պայմաններում անհնար է անգործ մնալ։
«Պատժամիջոցների քաղաքականությունը հաջողություն չի բերել»,- հավելել է նա։