ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney նավը և Porter ականակիրը մտել են Բաթումի նավահանգիստ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Վրաստանում ԱՄՆ դեսպանությանը:
«Բարի գալուստ, Mount Whitney և Porter: Հինգ տարի անց ԱՄՆ ՌԶՈւ Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney-ն վերադարձել է Վրաստան: Mount Whitney-ի համար սա ծանոթ նավատորմ է, այն արդեն հինգ անգամ եղել է այստեղ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: