Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի` Ռուսաստանին զսպելու իր քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Ռուսաստանի Դաշնությանը զսպելու քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ՝ չնայած 90-ականներին (20-րդ դար) հնչեցված բոլոր հորդորներին, որոնք տեղ գտան Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի մեջ, որն ամբողջությամբ խախտվեց իր առանցքային մասով և որը հայտարարում էր ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ չտեղափոխել իր ռազմական ենթակառուցվածքները դեպի արևելք, նոր անդամների տարածք, այժմ անկասկած խոսքն ԱՄՆ-ի` նույն Ռումինիայում և նույն Բուլղարիայում ռազմածովային ուժերի բազաների ստեղծման հարցում շահագրգռվածության մասին է»,- ասել է Լավրովը։
«ՆԱՏՕ-ի անդամների հետ հարաբերություններում մենք երկար տարիներ սովոր ենք պատրաստվել ցանկացած սադրանքի։ Այդ պատրաստակամությունն ապահովված է»,- ասել է Լավրովը Վենեսուելայի արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիայի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։