Ռուսաստանը աջակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է News.am-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասաց նա։
Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած «3+3» ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։