Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և դրա տրամաբանությունը Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած սահմաններն են. մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է News.am-ը:
«Այսինքն՝ հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթաց անցնենք»,- ասել է նա։