Ժամը 14։00-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ երեկ կեսգիշերից Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետ տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցեր քննարկելու համար։
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Կառավարության դիմաց հանրահավաքին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշել է, որ կանչվել են հատուկ հաշվետվության նաև կառավարության ներկայացուցիչները։