ԵԱՀԿ-ի նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդեի հետ քննարկել է իրավիճակը Բելառուսի և Լեհաստանի սահմանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարևոր քննարկում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդեի հետ Բելառուս-ԵՄ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Պետք է դադարեցնել փախստականներին և միգրանտներին որպես գործիք օգտագործելը: Իրավիճակն ազդում է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա և լուրջ հետևանքներ ունի ժողովրդի համար», - գրել է Լինդեն հինգշաբթի Twitter-ում։
ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամը միտումնավոր սրելու մեջ և կոչ են անում պատժամիջոցներ սահմանել։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն արևմտյան պետություններն են, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։