Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է երկրի նախարարների կաբինետի ղեկավարը։
Նախօրեին տեղի է ունեցել նոր խորհրդարանի կազմակերպչական ժողով, պատգամավորներն ընտրել են ղեկավար մարմինների ներկայացուցիչներին։
«Այս կապակցությամբ ես գրավոր դիմում եմ ուղարկել հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին մեր կաբինետի հրաժարականի մասին: Ակնկալում եմ, որ նա կհանձնարարի մեզ կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը», - ասել է Բաբիշը:
Նա ներկայացնում է ANO («Դժգոհ քաղաքացիների ակցիա») քաղաքական շարժումը, որը հոկտեմբերին կայացած ընտրություններում պարտվել է խորհրդարանի ստորին պալատին։
Կառավարության նոր կաբինետը կձևավորի «Միասին» կոալիցիայի առաջնորդ Պետր Ֆիալան։