Բելառուսը պատրաստ է կոշտ արձագանքել եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթներին: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է այսօր Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։
«Շատ են սկսել մեզ վախեցնել հինգերորդ փաթեթով։Այս հինգերորդ փաթեթի համար, Ռոման Ալեքսանդրովիչ (վարչապետ Ռոման Գոլովչենկո – խմբ.), ձեզ հրահանգվել էր՝ մենք նրանց ոչինչ չպետք է ներենք։ Լեհաստանը մեզ վախեցնում է, որ կփակի սահմանը: Խնդրեմ փակեք. ավելի քիչ փախստականներ կտեղափոխվեն այնտեղ: Հարցը այստեղ չի կայանում։
Ես հենց նոր լսեցի այդ սրիկաներին, որոնք ընդհանրապես անգլուխ են։ Իսկ եթե մենք փակե՞նք տրանզիտը Բելառուսի տարածքով: Ուկրաինայի տարածքով չի անցնի. այնտեղ ռուսական սահմանը փակ է, Մերձբալթիկայով ճանապարհ չկա: Եթե մենք փակենք լեհերի համար և օրինակ գերմանցիների համար, ի՞նչ կլինի այդ ժամանակ: Մենք չպետք է կանգ առնենք ոչնչի առաջ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելիս», - հավելել է Լուկաշենկոն: