Ռուսաստանը անհանգստացած է Սև ծովում ստեղծված իրավիճակից՝ կապված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չդադարող սադրանքների հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք իսկապես անհանգստացած ենք այն ամենից, ինչ կատարվում է Սևծովյան տարածաշրջանում, սա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների և տարածաշրջանում այդ պետությունների որոշ պատվիրատուների կողմից իրականացվող սադրանքների չդադարող շարան է», - ասել է նա լրագրողներին։
«Ի՞նչ են անում ամերիկյան նավերը Սև ծովում իրենց բազաներից հազարավոր մղոն հեռավորության վրա: Այս ամենը կրակի հետ խաղ է, սա ևս մեկ փորձ է ստուգելու մեր ուժը», - ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանությունը հուսալի է, Մոսկվան տեսնում է այդ ծրագրերը և պատրաստ է հակահարված տալ։