Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդվում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։