Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում:
Կենտրոնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը իր խոսքում ընդգծել է Արցախի ժողովրդի դեմ կատարված ու կատարվող ադրբեջանական հանցագործությունների վրա միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով կենտրոնի կողմից սկսած փաստահավաք գործունեությունը: Նա նաև կարևորել է հակամարտության արդար ու արագ կարգավորումը՝ որպես տարածաշրջանի տևական խաղաղության հիմնաքար:
Պետնախարարը նշել է Արցախի միջազգային ընդգրկվածության կարևորությունը հակամարտության կարգավորման ու արցախցիների իրավունքների պաշտպանության գործում: