Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին:
Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,- Միշուստինն ասել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում: