ԱՄՆ իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն մտահոգված են ռուսական զորքերի տեղաշարժով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի սահմանի մոտ նկատվող անկանոն տեղաշարժերով: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի մտադրությունների մասին, մենք դրանք չգիտենք: Սակայն, մենք գիտենք, որ նախկինում ռուսական զորքերը սադրանքներ են իրականացրել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ հետո ներխուժել »,-ասել է Բլինկենը:
Ինչպես ընդգծել է նա, 2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից։
«Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ է ծրագրում ՌԴ նախագահը, բայց մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ներկա իրավիճակի վերաբերյալ, քանի որ հիշում ենք, թե ինչի է դա հանգեցրել անցյալում», - հավելել է Բլինկենը։