Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքին:
«Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերը համատեղելու առնչությամբ»,–նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։
Բացի այդ, նախարարները քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։