Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի Թուրքիայից ձեռք կբերի «Բայրաքթար» անօդաչու սարքերի նոր խմբաքանակ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Մեր թուրք գործընկերները հրապարակայնորեն հայտարարել են, որ վերցնում են ուկրաինական շարժիչներ՝ «Բայրաքթար»-ը վերազինելու համար: Մենք նախատեսում ենք լրացուցիչ խմբաքանակ գնել հաջորդ տարի: Բայց դա կլինի ուկրաինական «Բայրաքթար», ընդգծում եմ: Այսինքն՝ արտադրված Թուրքիայում, բայց դրանք կլինեն ուկրաինական և կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում»,- ասել է Ռեզնիկովը:
Կիևն առաջին անգամ Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու սարքեր է գնել 2019 թվականին։ Պյոտր Պորոշենկոն, որն այն ժամանակ Ուկրաինայի նախագահն էր, ասել է, որ անօդաչուները համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։