Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 87 քաղաքացի:
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս իշխող ուժը վստահ հաղթանակ է տարել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4 հազար 4 մարդ, ՀԱԿ-ի օգտին քվեարկել է 218, ԲՀԿ-ի օգտին՝ 705՝ ընտրող: Ստեփանավանում 13 հազար 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 հազար 107-ը: