Ուկրաինան Միացյալ Նահանգներից շուրջ 80 տոննա զինամթերք է ստացել: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Դա ԱՄՆ-ի չորրորդ մատակարարումն է 60 միլիոն դոլարի չափով լրացուցիչ օգնության շրջանակներում, որը նախագահ (Ջո) Բայդենը Ուկրաինային է ուղարկել օգոստոս ամսին, ինչը ցույց է տալիս ԱՄՆ-ի նվիրվածությունը կայուն, ժողովրդավարական և ազատ Ուկրաինայի հաջողությանը»,-հայտնել են Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունից: