Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտ երանգը փոխել է ավելի մուգով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած է մուգ կապույտ, սպիտակ և կարմիր գույներից:
Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Որոշումը մասամբ գեղագիտական է, քանի որ Ֆրանսիայի դրոշը և ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում էին բազմաթիվ վայրերում, և նրանց գույները համընկնում էին: