Հակաօդային պաշտպանության C-400 զենիթահրթիռային համակարգի առաջին մեծ խումբը Հնդկաստան կմատակարարվի մինչև 2021 թվականի վերջը: Այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը նոյեմբերի 15-ին Դուբայում բացված զենքի ցուցահանդեսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«C-400-ի առաջին մեծ խումբը Հնդկաստան կմատակարարվի 2021 թվականի վերջին»,-ասել է Միխեևը:
Նրա խոսքով՝ մատակարարումներն իրականացվում են պարտավորագրի պայմաններին համապատասխան: «Բեռնառաքումն սկսվել է ժամկետից շուտ»,-ասել է նա: