Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Aysor.am-ը։