Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել անհապաղ դադարեցնել էսկալացիան՝ հայ-ադրբեջանական սահմանին.
«Քննարկում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այսօրվա իրադարձությունների լույսի ներքո։ Մենք հրատապ դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ ենք անում. Բարդ իրավիճակ է տարածաշրջանում։
ԵՄ-ն հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ հաղթահարելու լարվածությունը՝ հանուն բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։
With @azpresident and @NikolPashinyan discussion in light of today’s developments.
— Charles Michel (@eucopresident) November 16, 2021
Call for urgent de-escalation and full ceasefire.
Challenging situation in region - EU is committed to work with partners to overcome tensions for a prosperous and stable South Caucasus.