ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ բախումներից ստացված տեղեկությունների վերաբերյալ, փոխանցում է Panorama.am-ը։
Հայտարարությունը հրապարակված է ԱՄՆ պետքարտուղարության էջում։
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։
Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղղակի և կառուցողական կերպով ներգրավվել բոլոր չլուծված խնդիրների լուծման գործում, այդ թվում սահմանագծման։
Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ին տարածած հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։