Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր՝ նոյեմբերի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջից:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սրացումները։
Կողմերը մտահոգություն են հայտնել զինված բախումների կապակցությամբ։
«Ընդգծվել է Բաքվի և Երևանի զսպվածությունը, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- նշված է նախարարության հայտարարությունում: