Գերագույն Ռադան վավերացրել է Ուկրաինայի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմական շրջանակային համաձայնագիրը, այս որոշումը պաշտպանել են 303 խորհրդարանականներ. անհրաժեշտ նվազագույն ձայները 226-ն են, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Փաստաթուղթը նախատեսում է իրավական հիմքերի ստեղծում պաշտպանության ոլորտում ուկրաինա-թուրքական համագործակցության ընդլայնման ու խորացման համար՝ 21 ուղղություններով:
Երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես, կներառի ռազմական պատրաստություն, փոխադարձ մասնակցություն ուսումնական և համատեղ զորավարժություններին, պաշտպանական արդյունաբերությանը և ռազմական գաղտնի տեղեկատվության փոխանակմանը: