«Թբիլիսին չի մասնակցելու Հարավային Կովկասում իրադրության կարգավորման համար առաջարկվող «վեցի պլատֆորմ» նախաձեռնությանը Ռուաստանի հետ։ Այս մասին խորհրդարանում հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, փոխանցում է news.ru-ն:
Նա հայտարարել է, որ երկրի դիրքորոշման մասին տեղեկացրել է Բաքվին ու Անկարային, ովքեր տարածաշրջանային համագործակցության նման մեխանիզմի ստեղծման նախաձեռնողներն են։
«Մենք չենք կարող մասնակցել աշխարհաքաղաքական նախագծի Ռուսաստանի հետ»,- ասել է նախարարը։