ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր ժամանակավորապես լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարրիսին, քանի դեռ կգտնվի հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան նախագահը պլանային բուժզննման կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն։ Նրան պլանային զննում կկատարեն։ Ինչպես և նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002 և 2007 թվականներին, ԱՄՆ-ի սահմանադրության մեջ շարադրված ընթացակարգին համապատասխան, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին, քանի դեռ գտնվում է դեղերի ազդեցության տակ»,-ասված է Փսակիի գրավոր հայտարարության մեջ: