Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 333 583: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7253 (+41) դեպք, մահվան ևս 1404 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 20 909 անձ: Ապաքինվել է 304 017 անձ: