Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 492 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 334075: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7278 (+25) դեպք, մահվան ևս 1405 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 19781 անձ: Ապաքինվել է 305611 անձ: