Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 272 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 334347: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7308 (+30) դեպք, մահվան ևս 1405 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 18150 անձ: Ապաքինվել է 307484 անձ: