«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Լոնդոնի գոսպել երգչախումբը:
Երգչախումբը մշտապես համագործակցել է մոլորակի ամենապրոֆեսիոնալ կատարողների և երգիչների հետ։Երգչախմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ Փողոցին», «Պայքար Գայթակղությունների Դեմ», «Իրական Սեր» և «Փողոցային Պարեր» ֆիլմերը։
Ինչպես Panorama.am-ին են տեղեկացրել փառատոնից՝ երգչախմբի Երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև մի շարք ջերմաշունչ սուրբծննդյան երգեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։