Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթաժողովն անցկացվելու է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչև 12-ը:
Բացի այդ մասնակցելու են նաև ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները: