Այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստը: Այս մասին News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին վերջին կոնֆլիկտը, ինչպես նաև երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, մտքերի փոխանակում տեղի կունենա Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում տիրող իրավիճակի շուրջ։