Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 334878: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7356 (+48) դեպք, մահվան ևս 1405 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 17195 անձ: Ապաքինվել է 308922 անձ: