Չճշտված տեղեկությունների համաձայն՝ այդ զինծառայողները գերեվարվել են, ասուլիսին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում 24 զինծառայողի ճակատագրին, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ին կորել էր, փոխանցում է Այսօր-ը:
«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված է, իրականում գերեվարված է», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է ևս մեկ անգամ, որ սա չճտված տեղեկությունների համաձայն է.
«Չնայած ես հասկանում եմ, որ այքան էլ տեղին չէ այդպես ասել, բայց ես չեմ ուզում հարցը լղոզել։ Ունենք հաստատված 6 զոհ, 24+8 գերեվարված, բայց էս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Գերեվարվել է մի իրավիճակում, երբ ինքը չէր կարող դիմադրել»։
Փաշինյանն ասել է, թե նրանց վերադարձի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում են։