Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 335738: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7379 (+23) դեպք, մահվան ևս 1410 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 17088 անձ: Ապաքինվել է 309861 անձ: