Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Halk TV-ին:
Ցուցարարները, մասնավորապես, կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականը, նրանցից ոմանք նաև կոչ են արել իշխանությունից հեռացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում տեղացի ուսանողներ են եղել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով ցույցի վայրեր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Հաղորդվում է մի շարք ցուցարարների ձերբակալությունների մասին։