Եվրասիական տնտեսական միության և Իրանի շահերի ընդհանրություն կա Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման հարցում՝ եվրասիական մեծ գործընկերության ձևավորման համատեքստում։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երևանում «Եվրասիա - 21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, փոխանցում է news.am-ը։
Այժմ, նրա խոսքով, բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ։ Նա վստահություն հայտնեց, որ նման համաձայնագրի կնքումը բարենպաստ ազդեցություն կունենա երկարաժամկետ առևտրատնտեսական կապերի և համագործակցության պլանավորման արդյունավետության վրա։