Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նոյեմբերի 22-ին նախագահը հայտարարել էր նոր դեղամիջոցի փորձարկման կամավոր դառնալու իր ցանկության մասին Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովի հետ հանդիպմանը: