Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:50-ին Հանրային հեռուստատեսության եթերով կմեկնարկի 24-րդ Հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում: