Շվեդիայի առաջին կին վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել ընտրվելուց ժամեր անց՝ կոալիցիայից Կանաչների կուսակցության դուրս գալու պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես չեմ ցանկանում ղեկավարել մի կառավարություն, որում հիմքեր կարող են լինել կասկածելու դրա լեգիտիմությանը», - ասել է Անդերսոնը մամուլի ասուլիսում։
Նա ասել է խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենին, որ պատրաստ կլինի ղեկավարել միակուսակցական կառավարություն, որտեղ ներկայացված կլինի միայն իր Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունը:
Նորլենը հաստատել է վարչապետի հրաժարականը և ասել, որ կապ կհաստատի այլ կուսակցությունների առաջնորդների հետ՝ քննարկելու իրավիճակը։