Չպատվաստված մարդիկ «Քովիդ-19»-ի հիմնական տարածողներն են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյին:
«Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են: Կոչ ենք անում բոլորին, ովքեր պատվաստման իրավունք ունեն, օգտվել այդ հնարավորությունից և պարտադիր ամբողջական պատվաստման կուրս անցնել: Դա հատկապես կարևոր է առաջնային խմբերի համար, ինչպես օրինակ՝ 60-ից բարձր տարիքի անձանց համար, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցողների»,- ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել կանխարգելիչ միջոցառումների, օրինակ՝ դիմակ կրելու և տարածքների օդափոխման արդյունավետությունը: