Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 592 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 336330: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7419 (+40) դեպք, մահվան ևս 1412 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16421 անձ: Ապաքինվել է 311078 անձ: