Կառավարությունն ԱԺ-ին թույլատրել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում:
«Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։ Հայտնում ենք նաև, որ նվազեցվող միջոցառումների (հոդվածների) գծով պետական բյուջեում պարտավորություններ չեն առաջանա»,- ասված է նախագծում։