Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 675 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 337005: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7459 (+40) դեպք, մահվան ևս 1431 (+19) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15498 անձ: Ապաքինվել է 312617 անձ: