Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման անցկացումը «կարճաժամկետ հեռանկարի» հարց է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մինչ ընթանում է այս հարցերի մշակումը, անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ դա ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ է այն տեղի ունենալու։ Հույս ունենք, որ սա կարճաժամկետ հեռանկարի խնդիր է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Մենք լիովին բաց ենք այս գործընթացում վրացիների մասնակցության համար։ Ուստի, եթե նման հանդիպում կայանա, և նախատեսվում է հանդիպում անցկացնել այս վեց պետությունների մայրաքաղաքներից մեկում։ Եթե Վրաստանը չհաստատի ժամանելու իր պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռը թափուր կմնա։ Պարզապես հանգիստ կլինի։ Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ այն հասունանա դրա համար, կլինի գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասաց նա։