ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, այնուհետև՝ կհաջորդի երկկողմ բանակցությունները Պուտինի և Հայաստանի կառավարության ղեկավարի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դրա ավարտից հետո մենք ակնկալելու ենք Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը։ Դրանից հետո Պուտինը առանձին զրույց կունենա Փաշինյանի հետ։ Այսինքն՝ Պուտինն ունի երկու երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում»,- ասել է Պեսկովը։