ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ափսոսանք է հայտնել, որ երբեմն Լեռնային Ղարաբաղում դեռևս խնդիրներ են առաջանում, և ժամանակ առ ժամանակ այն առանց զոհերի չի անցնում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր [Ղարաբաղում], ցավոք սրտի, մենք դեռ զոհեր ունենք»,- ասել է նա՝ բացելով երկկողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Միաժամանակ Պուտինը նշել է ռուս խաղաղապահների դրական դերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում։
«Ղարաբաղյան կարգավորման հարցում <...> այստեղ մեր խաղաղապահները, ինձ թվում է, դրական դեր են խաղում, ռուս-թուրքական զինադադարի կառավարման կենտրոնն արդյունավետ է աշխատում»,- ասաց նա։