Ադրբեջանական «SOCAR Petroleum»-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է տեղադրել: Այս մասին հայտնում է Այսօր-ը՝ հղում կատարելով «Թրենդ» գործակալությանը:
«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, մասնավորապես, ասել է, որ բենզալցակայանը շահագործման է հանձնվել «Կուբաթլիի շրջանում՝ Գորիս-Ղաֆան» (ադրբեջանական եզրույթ-խմբ․) ճանապարհին։
Ըստ վերջինիս հայտնած տեղեկության՝ «SOCAR»-ն այդպիսի 3 բենզալցակայան տեղադրել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ շրջաններում։
Գորիս-Կապան ավտոճանապարհին շահագործման հանձնված ադրբեջանական բենզալցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու։
Իբրահիմովը նշել է, թե իրենք պայմաններ են ստեղծել՝ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներին վառելիքով ապահովելու համար։