ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդության մեջ հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ–ի որոշմանը։ Դատախազի կարծիքով` այդ որոշումը կարող էր նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։
Դատարանը մերժեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում։